Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Կարծում էինք՝ խաղաղությունը աղավնիներն են բերում, ոչ թե՝ արծիվները

Կարծում էինք՝ խաղաղությունը աղավնիներն են բերում, ոչ թե՝ արծիվները
06.02.2026 | 16:18

Եվ կարող էր լինել այնպես, որ, Բաքվի փոխարեն, Երևանի բանտերը լցված լինեին ադրբեջանցի գերիներով։

Կարող էր լինել այնպես, որ մեր պարտադրանքով Ադրբեջանի անկախության հռչակագրից և Սահմանադրությունից հանվեր Արցախին առնչվող ցանկացած հոդված ու տող։

Կարող էր լինել այնպես, որ, Արցախի կորստյան փոխարեն, մենք բանակցեինք Շահումյանում հայերի վերաբնակեցման հարցերով։

Կարող էր լինել այնպես, որ հիմա հայկական զինված ուժերը նստած լինեին նրանց օդանավակայանների ու ճանապարհների գլխին։

Կարող էր լինել այդպես, բայց մենք դա չցանկացանք, ընդամենը մենք դա չուզեցինք․․․

Մենք կորստյան մատնվեցինք, քանզի առյուծների ոչ մի բանակ դեռ չի կարողացել հաղթել, երբ նրա առջևից գառն է գնացել:

Կորստյան մատնվեցինք, քանզի կարծում էինք, որ խաղաղությունը աղավնիներն են բերում, ոչ թե՝ արծիվները։

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 4191

Մեկնաբանություններ